Շախմատային թագի համար Լոնդոնում անցկացվող մրցապայքարում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն ու Միացյալ Նահանգները ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան երեկ հինգերորդ անգամ նստեցին դեմ հանդիման:
Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էզեկիել Պալասիոսը պատրաստվում է ուղևորության Եվրոպա, որն իսկապես դարձել է ֆուտբոլիստների բարձր հարգը հավաստող գերագույն ատյանը:
Առաջիկա ձմեռային պատուհանի ժամանակ անգլիական «Լիվերպուլը» իսպանական «Բարսելոնից», ամենայն հավանականությամբ, կփորձի ձեռք բերել ՈՒսման Դեմբելեին, որի համար, ըստ The Sun-ի հավաստիացման, ակումբը պատրաստ է վճարելու 97,5 միլիոն եվրո:
Football Leaks-ի հրապարակումից հետո ֆրանսիական ֆուտբոլային «Պարի Սեն Ժերմեն» ակումբը կարող է վտարվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Դրա համար հիմք կարող է ծառայել այն, որ ՈՒԵՖԱ-ն վերսկսել է ակումբի նկատմամբ հետաքննությունը՝ կապված հովանավորների գերավճարների հետ:
Քաղաքական ուժերն այսօր ներկայացրել են իրենց համամասնական ու վարկանշային ցուցակները: Ինչպեսև սպասվում էր՝ ցուցակներում տեղ են գտել անձինք, որոնց առաջադրումն անակնկալ է հասարակության համար:
Բրիտանացի Թոնի Բելյուի հետ պայքարում Ալեքսանդր ՈՒսիկն առաջին ծանր քաշային կարգում պահպանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WBC, IBF, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ավարտված ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում հրաշալի մասնակցություն է ունեցել Հայաստանի տղամարդկանց ընտանին, որը, ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի ու Գոռ Մինասյանի, ունի աշխարհի չեմպիոն ու փոխչեմպիոն մարզիկներ:
Մոսկվայում կայացած մարտեր առանց կանոնների ACB 90 մրցաշարում մեծ սկանդալով է ավարտվել ամերիկացի Գեորգի Կարախանյանի և ռուսաստանցի Թիմուր Նագիբինի մարտը:
Դրվագներից մեկում, երբ հայազգի մարզիկը պառկած վիճակում խոսելիս է եղել մրցավարի հետ, մրցակիցն անսպասելի հարված է հասցրել նրա դեմքին:
Անսովոր լարված է եղել Բարսելոն»-«Բետիս» դիմակայությունը, և դրանում առաջին հերթին շեշտենք արևաշող Անդալուզիայից ժամանածների վաստակը: Առաջին խաղակեսն ավարտվել է «Բետիսի» համոզիչ առավելությամբ, 2:0 հաշվով:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն սպառնացել է ստեղծվելիք եվրոպական ակումբային սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստներին Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցության արգելումով:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...